Պուտինը Երևանում կմնա մի քանի ժամ․ ինչ հարցեր կհասցնեն քննարկել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՌԴ նախագահը կժամանի Երեւան: Վլադիմիր Պուտինը Երեւան կգա հոկտեմբերի մեկին, եւ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մեր երկրի մայրաքաղաքում կմնա մի քանի ժամ: Համենայնդեպս, այս պահի դրությամբ այդպիսի տրամադրվածություն կա ՌԴ-ի կողմից: ԵԱՏՄ գագաթնաժողովին ընդառաջ ՀՀ իշխող թիմում, ըստ մեր տեղեկությունների, նախապատրաստական-կազմակերպական աշխատանքները եռում են: Իսկ Փաշինյան-Պուտին քննարկման առանցքային հարցը գազի գինն է լինելու:

Դեռեւս սեպտեմբերի 17-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ռուսաստանի իշխանությունները, հնարավոր է, առաջիկայում տհաճ անակնկալներ մատուցեն հայկական կողմին. նրանք մտադիր են գազի գինը բարձրացնել, այս անգամ արդեն նաեւ ՀՀ բնակչության համար. 30 տոկոս է բարձրանալու, ու չի բացառվում` թիվը էլի մեծանա: Ռուսական կողմի հետ քննարկելիք հարցերից է լինելու նաեւ Ռուսական երկաթուղու ապագայի հետ կապված հարցերը, Վերին Լարսում տիրող իրավիճակը: Արդեն մեկ շաբաթ է` հազարից ավելի հայկական բեռնատարներ մնացել են այս անցակետում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս