Վանեցյանը Ռուբեն Միրոյան կրտսերի հարսանիքին հրավիրել է Վրաստանի ՆԳ նախարարին. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը իր պաշտոնանկությունից հետո մեկնել էր Վրաստան՝ մասնակցելու Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ դարձած ԱԺ փոխնախագահ Ռուբեն Միրոյանի թոռան՝ Ռուբեն Միրոյան կրտսերի հարսանիքին:

Հարսանիքին, որը տևել է մի քանի օր, հրավիրված են եղել ՀՀ բազմաթիվ ներկա և նախկին պաշտոնյաներ, իսկ Վանեցյանն իր կողմից հրավիրել է Վրաստանի ՆԳ նախարարին՝ փորձելով ընդգծել, որ իր պաշտոնանկությունից հետո էլ ինքը շարունակում է հարգված լինել հարևան երկրի իշխանությունների կողմից:

Վանեցյանը խմել է ՀՀ-ի և նրա ապագայի կենացը՝ փորձելով ընդգծել, որ ինքը ինչ-որ դերակատարում է ունենալու այդ ապագայում:

Հետաքրքիր է նաև, որ փեսացուի հայրը Հայաստանի ՊԵԿ նախագահի խորհրդականն է, ինչով էլ թերևս բացատրվում է հարսանիքը Հայաստանից դուրս անելու հանգամանքը՝ շառ ու փորձանքից հեռու սկզբունքով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս