The Best. Մեսսիի հերթական մրցանակը, եւ տարվա մյուս լավագույնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայացավ FIFA The Best մրցանակաբաշխությունը, որտեղ որոշվեցին նախորդ տարվա լավագույնները ֆուտբոլում:

ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈԼ` Դանիել Զորի: «Դեբրենցեն» – «Ֆերենցվարոշ» հաբդիպմանը Զորիի խփած գելը ճանաչվել է լավագույնը:

ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԱՐՊԱՍԱՊԱՀ` Ալիսոն Բեկեր(«Լիվերպուլ», Բրազիլիա)

ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻՉ` Յուրգեն Կլոպ («Լիվերպուլ»)

ԱՐԴԱՐ ԽԱՂ` Մարսելո Բիելսա («Լիդս Յունայթեդ»)

Բիելսայի թիմը գրավել էր «Ասթոն Վիլլայի» դարպասը, երբ մրցակցի ֆուտբոլիստը ընկած էր խոտածածկին: Մարզիչը իր թիմից պահանջել է գոլ ընդունել սեփական դարպասը:

ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ` Լեո Մեսսի («Բարսելոնա», Արգենտինա)

ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՈՒՀԻ` Մեգան Ռապինո («Ռեյն», ԱՄՆ)

ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆ ՄԱՐԶԻՉ` Ջիլ Էլիս (ԱՄՆ)

ՏԱՐՎԱ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ` Ալիսոն, Ռամոս, Մարսելո, Դե Լիգտ, Վան Դեյկ,Մոդրիչ Դե Յոնգ,Մբապե, Մեսսի, Ազար, Ռոնալդու

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս