![](https://armlur.am/wp-content/uploads/2019/09/71183376_390176695007691_4056818974413815808_n.jpg)
Արդեն տեղեկացրել ենք, որ ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ դարձավ Արգենտինայի ազգային հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լեո Մեսսին:
Կայացած մրցանակաբխությունից հետո Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտանու Ռոնալդուն, եվ ներկա չի գտնվել արարողությանը, իր պաշտոնական էջում գրառում է կատարել դրա ավարտից անմիջապես հետո. «Համբերատարությունն ու համառությունը այն հատկանիշներն են, որոնք տարբերում են պրոֆեսիոնալ մակարդակը սիրողականից: Դու չես կարող անել ամեն ինչ, բայց կարող ես ամեն ինչ անել երազանքներիդ հասնելու համար: Միշտ պետք է հիշես` խավարին հաջորդում է լույսը»,- գրել է «Ոսկե Գնդակի» հնգակի դափնեկիրը:
Էդմոն Մարտիրոսյան