ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչի հետ է կապված հեղուկ գազի գնի նվազումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների`արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանում հեղուկ գազի գինն էժանացել է: Այսինքն` հեղուկ գազի մեկ լիտրը 200 դրամից էժանացել է դառնալով 180 դրամ: Ի դեպ, գազալցակայան կա, որտեղ այն վաճառվում է 170 դրամով: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Էքսպերտ Թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանի հետ եւ հետաքրքրվեց հեղուկ գազի գնի նվազման պատճառների մասին:

Պարզվում է` հիմնական պատճառը մրցակցության առկայությունն է, հեղուկ գազ ներկրողներն ավելացել են. «Մրցակցություն կա, ներկրողները քանակի մեջ են աշխատում, այլ ոչ թեգնի»:

Հարցին`հնարավոր է արդյոք հեղուկ գազի գինը նորից էժանանա, Մկրտիչ Տիգրանյանն ասաց. «Կախված է դոլարի փոխարժեքից,քանի որ նրանք հեղուկ գազը ձեռք են բերում դոլարով»: Նշենք, որ հեղուկ գազ Հայաստան ներկրվում է ոչ միայն Իրաքից, այլեւ Ռուսաստանից եւ Իրանից:




Լրահոս