«Սպարտիվկա» ստացած «Կոշի» նոր պետը․ ինչպես նա նորից վերադարձավ համակարգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս կաշառք ստանալու կասկածանքով ԱԱԾ-ի կողմից կալանավորվեց «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը: Ումինչ իրավապահները քննություն են իրականացնում կաշառքի գործով, արդարադատության նախարարը «Կոշ» ՔԿՀ պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել «Վարդաշեն» ՔԿՀ նախկին պետ Մանուկ Պողոսյանին: Կալանավայրի նոր ղեկավար Պողոսյանն, ի դեպ, հայտնի է մի աղմկալի պատմությունով:

Այսպես, երբ 2015թ. Մանուկ Պողոսյանը «Վարդաշեն» ՔԿՀ պետն էր, մամուլում ուշագրավ հրապարակում եղավ, որ նա նույն կալանավայրում պատիժը կրող Արթուր Քանանյանից սպորտային համազգեստ էր ուզել, ինչը պարզվել էր դատապարտյալի ու նրա եղբոր հեռախոսային զրույցի վերծանումից: Այդ զրույցում Արթուր Քանանյանն իր եղբորն ասել էր, որ հրահանգում է 30 հազար դրամանոց «սպարտիվկա» տալ «Վարդաշեն» ՔԿՀ պետին: Եղբայրն էլ սպորտային համազգեստը հասցրել էր «տիրոջը»:

Փաստի առթիվ 2015թ.Հատուկքննչականծառայությունումհարուցվելէրքրեականգործ`ՔՕ-ի 311-րդ հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալը): Մանուկ Պողոսյանի լիազորությունները նախաքննական մարմնի միջնորդությամբ ժամանակավորապես դադարեցրին:
Եվ, ահա, հեղափոխությունից հետո Մանուկ Պողոսյանը նոր պաշտոն էստացել եւ նշանակվել «Կոշ» կալանավայրի ղեկավար:

«Ժողովուրդ» օրաթերթը Մանուկ Պողոսյանի նշանակման հետ կապված զրուցեց հենց նրա հետ:

-Պարո՛ն Պողոսյան, Դուք հանրության շրջանում հայտնի դարձաք 30 հազար դրամանոց «սպարտիվկայի» պատմությամբ, քրեական գործ հարուցվեց Ձեր դեմ, Ձեր լիազորությունները դադարեցրին ու այդպես էլ գործը փակեցին: Ինչպե՞ս եղավ, որ հետ վերադարձաք համակարգ:

-Ձեր հարցերով դիմեք լրատվական ծառայություն:

-Ինչպե՞ս եք աշխատելու ներկայիս ղեկավարության հետ` հաշվի առնելով Ձեր հետ կապված աղմկալի պատմությունը:

-Ես ուսադիր կրող մարդ եմ, մենք միշտ ծառայում ենք, մնացած հարցերով դիմեք լրատվական:

Քնար Մանուկյան




Լրահոս