![](https://armlur.am/wp-content/uploads/2019/09/27b27124a484a0a5e06dcd4a80e92fe2.jpg)
Մրցույթով այս տարվա հուլիսին Իջեւանի անտառտնտեսության տնօրեն նշանակված Մհեր Ղալթախչյանը հայտնեց, որ իր պաշտոնավարման շրջանում ուժեղացվել է Իջեւանի անտառների հսկողությունը, ապօրինի անտառհատումներ գրեթե չեն կատարվում։ Նա ասաց, որ անտառամերձ համայնքների ընտանիքներին մինչեւ 8 խորանարդ մետր անտառի թափուկ է տրվում, այդ ընտանիքների կողմից ինքնապատրաստմամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը նրան հարցրեց, թե ինչու է Բերդի տարածաշրջանում` Արծվաբերդի անտառտնտեսության անտառների բնակիչներին համեմատաբար էժան գներով` խորանարդը 6500 դրամով, վառելափայտ տրվում, եթե Իջեւանի անտառտնտեսությունում ամենամատչելի վառելափայտի գինը 11 հազար դրամ է:
Անտառտնտեսության տնօրենն ասաց, որ իրենց կողմից առաջիկայում բնակչությանը կվաճառվի 450 խորանարդ մետր քամատապալ ծառերի վառելափայտ։ Դրա վաճառքի գինը դեռ որոշված չէ, սակայն այն բնակչությանը կվաճառվի համեմատաբար մատչելի գնով:
Ոսկան Սարգսյան
Տավուշ