
Ադրբեջանից զինծառայողի մարմինը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ դուրս է բերվել Արցախի և Ադրբեջանի շփման գծից։
Այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը:
«Երեկ կողմերի խնդրանքով և համաձայնությամբ ԿԽՄԿ-ն որպես չեզոք միջնորդ մասնակցել է շփման գծից զոհվածի դին դուրս բերելու գործողությանը»,- ավելացրել է Է. Մուսայելյանը: