ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Ինչ է կատարվում Փարաքար համայնքում, և ով է պոկել թեկնածուի պաստառները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` սեպտեմբերի 29-ին տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, համայնքի ղեկավարի ընտրություններ են տեղի ունենալու նաեւ Փարաքար համայնքում: Այս օրերին քարոզարշավներ են ընթանում: Եվ ահա, թեկնածուներից Դավիթ Մինասյանի աջակիցները ահազանգել են ArmLur.am-ի խմբագրություն, որ այսօր առավոտյան գործող գյուղապետ Սամվել Վարդանյանը, որը կրկին առաջադրել
է իր թեկնածությունը, իր աջակիցների հետ պոկել է թեկնածու Դավիթ Մինասյանի քարոզչական պաստառները։

Ընդ որում, Մինասյանի աջակիցները վստահեցնում են, որ սա առաջին դեպքը չէ: Եվ ավելին, նրանք նաեւ տեսանյութ են ներկայացրել:

Առաջադրված թեկնածուները չորսն են, այդ թվում՝ գործող համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը. մյուս թեկնածուներն են` Սամվել Ավետիսյանը, Էդուարդ Թևոսյանը, Դավիթ Մինասյանը:




Լրահոս