![](https://armlur.am/wp-content/uploads/2019/09/hayk-harutyunyan-1.jpg)
Քննչական կոմիտեյի լրատվական վարչության ղեկավար Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առգրավվել է Բջնի գյուղում գտնվող՝ նրա տան մուտքը տեսանկարահանող տեսախցիկները: Տեսագրությունը ենթարկվել է զննության: Դեպքին նախորդող օրվա ընթացքում որևէ անձ, բացի առանձնատանը գտնվող երկու անձից, բնակարան մուտք չի գործել: