Ռուսաստանի նախագահը հոկտեմբերի 3-ին կհանդիպի Ադրբեջանի նախագահին Սոչիում՝ այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Վերջինիս խոսքով, հանդիպումը կկայանա «Վալդայ» ակումբի նիստի շրջանակներում, որին Ալիևից բացի մասնակցելու են նաև Հորդանանի թագավորը, Ղազախստանի նախագահն ու Ֆիլիպինների առաջնորդը:
Այս տարվա նիստին Ադրբեջանի նախագահը հանդես է գալու ելույթով:
Նշենք, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից երկու առաջ Վլադիմիր Պուտինը ժամանելու է Հայաստան՝ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին: