Բաքվում անցկացվում են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի «Կովկասյան արծիվ-2019» հատուկ նշանակության զորավարժություններ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Այն կտևի մինչև հոկտեմբերի 1-ը:
Եռակողմ զորավարժություններին դիտորդների կարգավիճակով մասնակցում են նաև պակիստանցի զինվորականներ:
«Կովկասյան արծիվ» զորավարժություններն անցկացվում են 2009 թվականից: Նախորդ վարժանքները տեղի են ունեցել 2017 թվականի հունիսի 5-14-ը: