
Շուրջ 6 ժամում հաղթահարեցինք «Արփա-Սևան» ջրատարի 2-րդ թունելի (Եղեգիս-Ծովինար) 30 կմ ճանապարհը։
Ծանոթացանք թունելում կատարված նորոգման աշխատանքներին, ինչի շնորհիվ թունելով ջրի թողունակությունը կազմել է 19 մ³/վրկ: Մինչ այս գրանցված ամենաբարձր ցուցանիշը եղել է 14 մ³/,,,վրկ:
Ուսումնասիրեցինք նաև մնացյալ վթարային հատվածները, որոնք ամբողջությամբ նորոգելուց հետո կապահովենք թունելի անխափան շահագործումը առաջիկա 10 տարիներին։ Այս մասին գրառում է արել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: