«Իմ քայլը» խմբակցությունում անհանգիստ են․ Հրայր Թովմասյանին «գահընկեց» անող օրինագծի կողմնակիցները քչացե՞լ են․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում անհանգիստ են. հնարավոր է` չկարողանան ապահովել ձայների այն քանակը, որը կպահանջվի հաստատելու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը: Մեր տեղեկություններով` իշխանականները երեկ առավոտյան հավաքվել են Լ. Մակունցի սենյակում եւ քննարկել հարցը, որ նախագծին կողմ քվեարկելու վերաբերյալ հստակ պայմանավորվածություն ունեն միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ, իսկ ԲՀԿ-ն, ըստ ամենայնի ազատ քվեարկություն կհայտարարի:

Իշխանական խմբակցության ղեկավարությունը վստահ չէ նաեւ, որ իրենց թիմակից 88 պատգամավորները եւս միաձայն կողմ են քվերակելու նախագծին: Բանն այն է, որ նախագիծը քվեարկվելու է փակ-գաղտնի ռեժիմով: Հավելենք, որ Հրայր Թովմասյանին «գահընկեց» անող օրինագիծը երեկ մոտ երկու ժամ քննարկվելուց հետո Պետաիրավական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ ու ներկայացվեց առաջիկա քառօրյայի հաստատմանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս