ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք Հայաստանի պետական բյուջեն գերակատարել ենք մոտավորապես 120-125 միլիոն դոլարով. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորմալ է համարում, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո մարդիկ սպասում են արագ փոփոխությունների: ՀՀ վարչապետն արձանագրում է, որ արագ փոփոխություններն արդեն իսկ սկսվել են, սակայն դա չի նշանակում, որ բոլոր փոփոխություններն են տեղի ունեցել: Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այսօր Հայաստանի Հանրապետության բյուջետային միջոցներով կա հնարավորություն այն ծավալների ճանապարհներ կառուցել Հայաստանում, որ վերջին անգամ եղել է այն ժամանակ, երբ Քըրք Քըրքորյանը Հայաստանին 100 միլիոն դոլար է նվիրաբերել:

«Այս տարվա միայն կես տարվա արդյունքներով մենք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն գերակատարել ենք մոտավորապես 120-125 միլիոն դոլարով: Դա մոտավորապես այնքան է, ինչքան «Լինսի» հիմնադրամը տվել էր Հայաստանին»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս