Այժմ EasyPay տերմինալների միջոցով կարելի է միացնել Beeline-ի ֆիքսված ծառայություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է EasyPay-ի հետ համագործակցության ընդլայնման մասին: Այսուհետ Beeline-ի ֆիքսված ծառայությունները՝ ինտերնետը, հեռուստատեսությունը և ձայնային ծառայությունները, կարելի է միացնել Հայաստանի ամբողջ տարածքում գտնվողավելի քան 1600 EasyPayտերմինալների միջոցով։

Տերմինալի միջոցով հաշվեկշիռը վերալիցքավորելիս՝ համակարգը ավտոմատ կերպով կառաջարկի հաճախորդի համար լավագույն փաթեթները: Այսպիսով, Beeline-ի ծառայությունների համար վճարում կատարելիս հաճախորդը կարող է անմիջապես դիմում ուղարկել իր համար առավել շահավետ ծառայությունըմիացնելու համար։

Միացման համար հարկավոր է EasyPayտերմինալների՝ Beeline-ի ծառայությունների բաժնում հատուկ կոճակի միջոցով հարցում թողնել՝ ցանկացած կոնտակտային հեռախոսահամար գրանցելով։ Beeline-ի համապատասխան մասնագետը մեկ աշխատանքային օրվա ընթացքում կկապվի հաճախորդի հետ, անվճար կառաքի և կտեղադրի բոլոր անհրաժեշտ սարքավորումները և կմիացնի ծառայություններըբաժանորդի տանը։

«Ձգտելով խնայել մեր բաժանորդների ժամանակը, մենք ընդլայնել ենք Beeline-ի ծառայությունների բաժինը EasyPayտերմինալներում: Այժմ մեր հաճախորդները ստիպված չեն լինի սպասել հերթերում և լրացնել մեր ծառայությունների միացման համար դիմումները: Բավական է տերմինալի միջոցով հարցում թողնել, և մեր աշխատակիցները հնարավորինս կարճ ժամանակում և անվճար կկատարեն առաքում, կտեղադրեն սարքավորումները և կմիացնեն հաճախորդին ամենահարմար առաջարկը»,-ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մենք միշտ աջակցում ենք Beeline-ի հետ համագործակցության զարգացման նոր ուղղությունները: Այս նախագիծը միակն է հեռահաղորդակցության շուկայում, և մենք ուրախ ենք, որ այն իրականացվել է EasyPayտերմինալների ցանցի միջոցով», – ասաց EasyPay- ի տնօրեն Մհեր Առաքելյանը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։




Լրահոս