ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի լույս 25-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները Էջմիածնի Չարենց թաղամասում հայտնաբերել ու խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել մի երիտասարդի։
Ոստիկանության ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Էջմիածնում բնակվող 27-ամյա երիտասարդը ատրճանակով կրակոցներ է արձակել Չարենց թաղամասի 21-րդ շենքի բակում։
Նա բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված իր «Պորշի» սրահից ոստիկաններին ներկայացրեց ատրճանակը, որն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր: