«Սանիթեք»-ի աշխատակիցները ակցիա են անում, քաղաքապետարանը պնդում է՝ ընկերությանը 165 մլն դրամ են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի առջևում այսօր շարունակվում են «Սանիթեք» ընկերության աշխատակիցների ակցիաները: Վերջիններս հանդիպում էին պահանջում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: «Սանիթեք»-ի աշխատակիցները պահանջում են օգոստոս ամսվա իրենց աշխատավարձը: Բողոքի ակցիա իրականացնողներին մոտեցավ Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, դիմելով Կարապետյանին, ասաց.

«Մեզ չի հետաքրքրում ձեր ու «Սանիթեք»-ի պրոբլեմը: Դուք հետո միմյանց հետ բանակցություններ կվարեք: Բերեք, մեր փողը տվեք»:

Կարապետյանը պարզաբանեց ստեղծված իրավիճակը:

«Երկու շաբաթ առաջ ես ասացի, մի քանի օր առաջ վերահաստատեցի, նաև «Սանիթեք»-ի աշխատակիցների պահանջով ներկայացրի գրավոր, կնիքով ու ստորագրությամբ հաստատված տեղեկանք, որ Երևանի քաղաքապետարանն օգոստոսին վճարել է է 165 մլն դրամ: «Սանիթեք»-ի իմ գործընկերը կարծեմ հենց նույն օրը հայտարարություն արեց, որով, ըստ էության, հաստատեց իմ ասածը, որ օգոստոս ամսվա աշխատավարձային պարտավորությունը կազմում է 132 մլն դրամ, այսինքն՝ վճարված գումարն առավել քան բավարար է «Սանիթեք»-ի աշխատավարձը բաժանելու համար»,- ասաց նա:




Լրահոս