
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը դատի են տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 23-ին Սամվել Երանյանը դիմել է ՀՀ վարչական դատարան պահանջելով որ դատարանը պարտադրի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւսպորտի նախարարությանը անվավեր ճանաչել աշխատանքից իրեն ազատելու հրամանը, նախկին աշխատանքում վերականգնել, հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձել:
Այս գործը մակագրվել է դատավոր Ռուբեն Ափինյանին: