
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատական համակարգում տարածված լուրերի համաձայն` ԲԴԽ դատավոր անդամի թեկնածու դառնալու հավակնություն ունի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը:
Սակայն հիմա «Ժողովուրդ»օրաթերթին նոր տեղեկություններ են հասել, որ դատավոր Ռուզաննա Հակոբյանը հրաժարվել է հետ վերադառնալ ԲԴԽ:
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի 2 անդամների տեղերը դեռեւս շարունակում են թափուր մնալ: Ե՛ւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, ե՛ւ դատական համակարգը հայտնվել են դժվար կացության առջեւ. թեկնածուներ չունեն: