Հանրապետության տարածքում սեպտեմբերի 26-27-ին, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը Սյունքիում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26-ին աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով, 28-ի ցերեկը և 29-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում սեպտեմբերի 26-27-ը, 28-ի գիշերը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: