Մարտի 1-ի գործով ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանն էլ է հրավիրել հարցաքննության․ ինչ է ասել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Մարտի 1»-ի անջատված մասով նախկին պաշտոնյաների հարցաքննությւոնները չեն ավարտվում: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ հայտնեց, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն էլ հարցաքննվել է, բայց թե ինչ կարգավիճակով, դատախազ Դավթյանը չասաց: Հարցաքննության պետք է հրավիրվեր նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը:

Մեզ հասած տեղեկություններով` ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանին էլ են հրավիրել, իրավապահները ցանկացել են պարզել` հարցաքննվողները տեղյակ եղել են արդյոք, որ Վահագն Հարությունյանի ցուցումով են շուրջ 1000 պարկուճները փոխվել: Անդրանիկ Միրզոյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց. «Այդ նույն հարցերը ինձ տվել են՝ զենք փոխել, չգիտեմ ինչ անել, ես պատասխանել եմ: Եթե ինձ եք հարցնում, ապա պարկուճ չի փոխվել, չէր կարող Վահագը այդպիսի բան անել, ինքը այնքան լավ բացատրել է, պարկուճ փոխում էր, որ ի՞նչ աներ»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս