«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ 3 մրդ 314 մլն դրամ չարաշահում է բացահայտվել «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման» հիմնադրամում: Մինչեւ Պետական վերահսկողական ծառայությունն այսօր այս խոշոր չափի չարաշահումը կբացահայտեր, այս խնդրի մասին դեռեւս 15 օր առաջ էր Աժ պատգամավոր Թագուհի Թովմասյանը խորհրդարանական ամբիոնից ահազանգում` ժամանակն է որ կառավարությունը զբաղվի այստեղ եղած խախտումներով:
Ընդգծելով, որ դեռեւս 2013-ին Տիգրան Սարգսյանի կառավարության ստեղծած այս կազմակերպությունը չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները` հենց Սեւանի ավազանից ընտրված պատգամավորը թվարկեց. ժամանակին պետբյուջեից ավելի քան 11 մլրդ դրամ է հատկացվել, որ աշխատատեղեր ստեղծեն, բայց այս տարիներին ընդամենը 10-12 աշխատատեղ են բացել: Հայտարարելով, որ լճից մոտ 2,5 հա տարածք, մարզի Կարճաղբյուր եւ Լճավան համայնքներից էլ 25 տարով 200 հա հողատարածք են հատկացրել, պատգամավորը ՀՀ կառավարությունից պահանջեց այդ տարածքները վերադարձնել համայնքներին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։