«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նոր կուսակցություններ են ստեղծվում: Առաջիկայում կուսակցություն կհիմնի ՊԲ նախկին հրամանատարներից մեկը՝ Գրիգորի Սահակյանը, ով հանրությանը հայտնի դարձավ ապրիլյան պատերազմի օրերին:
Նրա ղեկավարած զորամասն Ասկերանի ուղղությամբ հաջող օպերացիա իրականացնողն էր, որից հետո նա պարգեւատրվեց Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով: Սահակյանը մասնակցում էր Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններին եւ 2-րդ տեղը գրավեց՝ մոտ 5 հազար ձայնով (հաղթեց իշխանական թեկնածուն): Այժմ Սահակյանը շրջանային այցեր է կատարում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։