Զինված ուժերի հրթիռահրետանային ստորաբաժանումները ռազմավարական զորավարժության ընթացքում բերվել են «Լրիվ» մարտական պատրաստականության աստիճանի:
Համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների և Երկրապահ կամավորականների միության տարածքային կառույցների հետ՝ սահմանված ժամկետում կազմակերպվել է կցագրված անձնակազմի համալրումը: