![](https://armlur.am/wp-content/uploads/2019/05/davit-sanasaryan-1.jpg)
Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի, ՊՎԾ աշխատակիցների՝ Գևորգ Խաչատրյանի, Սամվել Ադյանի ու Տարոն Ավետիսյանի մեղադրանքը հսկող դատախազը հաստատել է․ գործն ուղարկվել է դատարան: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: