Էջմիածնի քաղաքապետի նախկին թեկանծուի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության շենքի դիմաց ոռոգման ջուր չունենալու պատճառով բողոքի ակցիա են իրականացնում Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի բնակիչները:

ArmLur.am-ի հետ զրույցում Գետաշեն համայնքի ղեկավար Գագիկ Հովհաննիսյանն ասաց, որ բողոքի ակցիա իրականացնողները Էջմիածնի քաղաքապետի նախկին թեկանծու Սամվել Մուրադյանի աշխատակիցներն են:

«Գետաշենում նա ունի 100 հեկտար հող, գյուղի որ մասում, որ նա հող է մշակում ջրի մշտական խնդիր է եղել, բայց ընդհանուր առմամբ գյուղացիները ոռոգման ջուր ունեցել են»,- նշեց նա:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ Արմավիրի Մարզպետը տեղյակ է խնդրին. «Ստեղծվել է հանձնաժողով. եկել ուսումնասիրել են, հիմա սպասում ենք պատասխանին»:




Լրահոս