![](https://armlur.am/wp-content/uploads/2019/09/21b5d735-c00f-4084-8dad-e1b3da8a1a04-кольцово232.jpg.1024x0_q85.jpg)
Կոլցովոյի միջազգային օդանավակայանում ուժեղացվել է սանիտարական-կարանտինային վերահսկողությունը Ուրալներ ժամանող տրանսպորտային միջոցների և ուղևորների համար: Պատճառը Հայաստանում սիբիրախտի արձանագրված դեպքերն են։ Այս մասին գրել է oblgazeta-ն։
Ըստ «Ռոսպոտրեբնադզորի» մարզային վարչության, սիբիրախտի երկու օջախ է գրանցվել ՀՀ Մարտունու շրջան Գեղհովիտ և Արմավիրի շրջանի Գետաշեն գյուղերի բնակիչների շրջանում: Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 13 մարդ է:
Նշվում է, որ այս օջախներից մեկում վարակվածներից մեկը հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում:
Հիվանդի խոսքով, նա մասնակցել է Գետաշեն գյուղում մասնավոր անձից ձեռք բերված մսի բաժանմանը: Այս պահի դրությամբ բժշկական հսկողության ներքո է գտնվում 60 մարդ, ովքեր ինչ-որ կերպ շփում են ունեցել հիվանդների հետ։