Արդեն հնարավոր է ունենալ հարմարավետ բնակարան՝ վճարելով ավելի քիչ գումար. «Zaqaryan Construction Solutions» շինարարական ընկերությունը նոր էկոնոմ տներ է կառուցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տևական ժամանակ է, ինչ խոսվում է ՀՀ-ում տնտեսական հեղափոխություն իրականացնելու մասին:

«Zaqaryan Construction Solutions» ՓԲԸ-ն նույնպես իր առաջին քայլերն է անում տնտեսական հեղափոխությանն ընդառաջ: Այս և ընկերության գործունեությանն ու նպատակներին վերաբերող այլ թեմաների շուրջ զրուցել ենք ընկերության գլխավոր տնօրեն՝ Էդգար Զաքարյանի հետ:

-Կպատմե՞ք, թե ինչպես ծնվեց ընկերությունը հիմնելու գաղափարը և ինչու՞ հիմա:

-Երկար տարիներ է, որ ոլորտում ակտիվ ներգրավվածություն ունեի, ձեռք էի բերել շատ ընկերներ ու բավականին փորձ էի կուտակել, որն էլ տանում էր նրան, որ ինչ-որ մի պահից սկսած, պետք է միավորվեինք և բիզնես գործունեություն ծավալեինք: Նոր Հայաստանն ու նոր իրողություններն ամենանպատակահարմար պահը ստեղծեցին որոշում կայացնելու համար: Ես հրապարակավ իմ պատրաստակամությունը հայտնեցի միավորել ոլորտով հետաքրքրվող բոլոր ցանկացողներին և ինձ արձագանքեցին շատերը, այդ թվում նաև իմ ընկերները։ Արդյունքում ստեղծվեց նոր բաժնետիրական ընկերություն։ Սրանով մենք նաև մեր քայլն ենք փորձում անել դեպի տնտեսական հեղափոխություն:

-Ի՞նչ նպատակներ ունի ընկերությունը, որոնք, ինչու ոչ, խթան կհանդիսանան նաև տնտեսական հեղափոխության համար:

– Հիմնական նպատակներից է այն, որ մեր ընկերության միջոցով մեր երկրում աշխատանքային անվտանգության բարձր չափանիշներ ներմուծենք շինարարության ոլորտում, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին: Բացի դա, շինարարության մեջ կարևորում ենք նաև եվրոպական, ամերիկյան կառավարման մոդելների և շինարարական տեխնոլոգիաների կիրառման օրինակները և փորձ ենք անում
դրանք ևս ներմուծել ու կիրառել Հայաստանում, ու հենց դրա միջոցով էլ ինքներս նպաստենք մեր երկրում շինարարության աշխուժացմանն ու նաև տնտեսական հեղափոխությանը:

-Բացի բուն՝ կապիտալ շինարարությամբ զբաղվելուց, «Zaqaryan Construction Solutions» ընկերությունն ունի՞ այլ եղանակներ ոլորտի զարգացման համար:

-Թե այս, թե առհասարակ այլ խոշոր ներդրում պահանջող ոլորտների զարգացման համար կարևոր ենք համարում Հայաստանի Հանրապետությունում բաժնետիրական ընկերությունների զարգացումը, որը վաղ թե ուշ կբերի ԲԲԸ-ների զարգացմանը և ֆոնդային բորսայի աշխուժացմանը: Սա թույլ կտա բաժնեմասային ընկերություններին ընդլայնվել և մեծ խթան կհանդիսանա ներդրումների համար՝ մուլտիպլիկատիվ էֆեկտով նպաստելով նաև այս և բոլոր մյուս ոլորտների զարգացմանը: Սա կարելի է ասել մեր գլխավոր
նպատակներից մեկն է:

-Ի՞նչ նախագծեր ունեք և ինչո՞վ են դրանք նպաստում մեր երկրում Ձեր ոլորտի զարգացմանը:

-Այս պահին աշխատում ենք մի քանի հետաքրքրիր նախագծերի վրա: Կնքել ենք պայմանագրեր մասնավոր տների կառուցման համար, փորձում ենք նաև եվրոպական մոդելի, էկոնոմ տների փոքրիկ տնակային ավան կառուցել հնարավորինս մատչելի գներով: Ինչպես արդեն նշեցի մենք փորձում ենք մեր աշխատանքները կատարելիս կիրառել աշխարհի տարբեր երկրներում հաջողված այն փորձերը, որոնք հնարավոր կլինի կիրառել մեզ մոտ՝ հաշվի առնելով մեր երկրի առանձնահատկությունները: Իհարկե, մենք շատ լավ հասկանում ենք, որ այս ոլորտի զարգացման համար մեծ ջանքեր և տարիների աշխատանք է պահանջվելու և ոչ միայն մեզնից այլև մեր բոլոր գործընկերներից, բայց նաև վստահ ենք, որ ամեն բան կստացվի, եթե յուրաքանչյուր ոք իր աշխատանքին մոտենա ամենայն պատասխանատվությամբ:

-Վերջում կցանկանայինք իմանալ, կա՞ արդյոք հետաքրքրություն Ձեր նշած տնակային ավանի նկատմամբ և ի՞նչ եք կարծում հաջողություն կունենա այս մոդելը Հայաստանում:

-Ի ուրախություն մեզ, այո հետաքրքրվածությունը բավականին մեծ է, արդեն ունենք մի քանի ստորագրված նախնական պայմանագրեր, որն էլ խթան է հանդիսացել ավանի կառուցման համար: Այս պահին իրականացնում ենք հողակտորի ձեռքբերման գործարքը և նախագծերի տեղայնացման վերջնական ճշտումները։ Մենք հավատում ենք, որ այս մոդելը կարող է լուրջ դեր խաղալ այն ընտանիքների կյանքում,
ովքեր ունեն գումար, բայց այն չի բավականացնում նորակառույց շենքերում բնակարան ձեռք բերելու համար: Սա հնարավություն է ունենալ հարմարավետ և ամեն ինչով ապահովված բնակարան՝ վճարելով ավելի քիչ գումար: Վստահ ենք, որ առաջին բնակարանները հանձնելուց հետո հետաքրքությունն այս մոդելի նկատմամբ ավելի կմեծանա:




Լրահոս