Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՔԾ-ի մանևրը. ինչպե՞ս է ապացուցելու Կոստանյան-Մհերյան մեղադրանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՔԾ երեկ առաջադրած մեղադրանքով ՀՀ ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանն ու ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ ձեռնամուխ են եղել Գեւորգ Կոստանյանի ու Գեւորգ Մհերյանի ցուցումներնու հանձնարարությունները կատարելուն: Մասնավորապես,ըստ մեղադրանքի` Կոստանյանն ու Մհերյանը պահանջել են հետին ամսաթվերով կազմել եւ պաշտոնական շրջանառության մեջ դնել 2008-ի մարտի 1-2-ին ոստիկանության կատարած գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:

Ալիկ Սարգսյանը, սակայն, ArmLur.am-ի հետ զրույցում շեշտելով, որ մեղադրանքը չիընդունում, ասել է, թե շատ շուտովկտեսնեք, որ այդ գործը կարճվել է: Կոստանյանիու Մհերյանի`ցուցումներ տալու վերաբերյալ էլ ասել է, թե նրանց` այդ տարիների գործունեության վերաբերյալ որեւէ բան չիհիշում: Սարգսյանը հավելել է. «Ես չեմ կարող մի բան ասել, եթե ո՛չ ներկա եմ եղել, ո՛չլսել, ո՛չ էլ տեսել եմ»: Ի դեպ, հետաքրքիր է, թե այս իրավիճակում ՀՔԾ-ն ինչպես է հիմնավորելու, ապացուցելու մասնավորապես Մհերյան-Կոստանյանին ուղղված այս մեղադրանքները:




Լրահոս