Օրեր առաջ կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լեո Մեսսին ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ: Անցել են օրեր, բայց վիճելի մրցանակաբաշխության մասին խոսակցությունները չեն դադարում:
Նիկարագուայի հավաքականի ավագ Խուան Բարերան հայտարարել էր, որ չի մասնակցել քվեարկությանը, սակայն ըստ ՖԻՖԱ-ի՝ վերջինս քվեարկել էր Մեսսիի օգտին: Բացի Բարերայից նման հայտարարությունով է հանդես եկել Սուդանի հավաքականի մարզիչ Զդրավկո Լուգարուշիչը:
Եթե այսպես շարունակվի, ապա ֆուտբոլային գերագույն մարմինը ստիպված կլինի Մեսսիին զրկել լավագույնի կոչումից:
Հիշեցնենք, որ նմանատիպ բողոք էր ներկայացրել նաեւ Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիան` նշելով, որ ՖԻՖԱ-ն չի արձանագրել հավաքականի ավագի եւ մարզչի քվեարկած ձայները:
Մեսսին քվեարկության արդյունքներով առաջին հորիզոնականն էր զբաղեցրել 46 ձայնով` իրենից հետ թողնելով Վան Դեյկին (38) եւ Ռոնալդուին (36):
Էդմոն Մարտիրոսյան