ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է ցանկացել իմանալ ՀՔԾ-ն Անդրանիկ Միրզոյանից և Աղվան Հովսեփյանից Մարտի 1-ի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնել էր, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը «Մարտի 1»-ի գործով հարցաքննվել է: 2008-ին` մարտի 1-ի գործողությունների ժամանակ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը «Մարտի 1»-ի գործով թե ինչ դատավարական կարգավիճակ ունի, Արթուր Դավթյանը չէր ասել` նշելով. «Հետագան ըստ ապացույցների կերեւա»: Իսկ«Ժողովուրդ» օրաթերթին այս գործով մանրամասներ են հայտնի դարձել:

Օրերս գրել էինք, որ«Մարտի 1»-ի անջատված մասով նախաքննական մարմինը կրկին հարցաքննության է հրավիրել գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին (Օգանովսկուն): Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը ծանուցում է ուղարկել եւ հարցաքննության հրավիրել Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:

«Ժողովուրդ» օրաթերթը այս տեղեկությունը պարզելու նպատակով նախ դիմել էր Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին, իսկ վերջինս ասել էր, թե տեղյակ չէ:

Ավելին` գրել էինք, թե նախաքննական մարմնին կոնկրետ ինչն էր հետաքրքրել` Արցախից եկած զորամիավորումներին որտեղից եւ ինչ զենք են տվել, ինչ գումար են բաժանել:

Մեզ հասած լուրերի համաձայն` հարցաքննվածները նախաքննական մարմնի հարցերին պատասխանել էին, թե Արցախում պայմանագրային զինծառայողներ են եղել, որոնք մարտի 1-ին 2-ին աշխատավարձ պիտի ստանային, սակայն չեն ստացել, որովհետեւ Երեւանում ծավալված իրադարձությունների հետ կապված` նրանց բերել են մայրաքաղաք: Ուստի այն գումարը, որտվել են Երեւանում, եղել է իրենց հասանելիք աշխատավարձը, որը չէին հասցրել ստանալ Արցախում:

Թե 2008-ին մարտի 1-ի գործողությունների ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը «Մարտի 1»-ի գործով դատավարական ինչ կարգավիճակ ունի, Արթուր Դավթյանը չէր ասել նշելով. «Հետագան ըստ ապացույցների կերեւա»:

«Մարտի 1»-ի անջատված մասով հարցաքննության պետք է հրավիրվեր նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը:Ավելին` մեզ հասած տեղեկություններով`«Մարտի 1»-ի անջատված մասով հարցաքննության է հրավիրվել նաեւ ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը: Իսկ կոնկրետ ինչ նպատակով եւ ինչ հարցադրումներ է արել եւ, առհասարակ, ինչ հարցեր էր ցանկանում տալ նախաքննական մարմինը վերոնշյալ պաշտոնյաներին,«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ մարտյան իրադարձությունների ժամանակ զինված ուժերի կողմից կրակված շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են Ոստիկանության զորքերի սպառազինության նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներովհենց Վահագն Հարությունյանի ցուցումով:

ԸստՀՔԾ-ի` այդ նպատակով ոստիկանության զորքերը Արարատի մարզի Գետազատ գյուղում գտնվող մարտական կրակային դաշտում տարբեր տեսակի եւ տրամաչափի ինքնաձիգներից կրակել են պահանջվող քանակությամբ փամփուշտներ: Դրանից հետո կրակված փամփուշտների պարկուճները տարվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն եւ հանձնվել քննիչին: Այնուհետեւ պարկուճները տրամադրվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետ, դատաձգաբանական փորձաքննությունը կատարող Ա. Հ.-ին: Վերջինսհենց Վահագն Հարությունյանի անմիջական ցուցումներով փոփոխել է պարկուճները եւ կազմել կեղծ արձանագրություն:
Արդյունքում, նախաքննական մարմինը վերոնշյալ անձանցից փորձել է պարզել, թե արդյոք նրանք տեղյակ են եղել Վահագն Հարությունյանի գործողություններից:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Անդրանիկ Միրզոյանի հետ` հասկանալու համար, թե կոնկրետ այս մասով իրեն կանչել են հարցաքննության, թե ոչ: Ի պատասխան` վերջինս հայտնեց. «Բազմիցս հարցաքննվել եմ տարբեր գործերով, այնտեղ տարբեր գործեր կան, եւ այդ նույն հարցերը ինձ տվել են՝զենք փոխել,չգիտեմինչ անել, ես պատասխանել եմ: Այդ դրվագով ես հարցաքննվել եմ. եթե ինձ եք հարցնում, ապա պարկուճ չի փոխվել, չէր կարող Վահագը այդպիսի բան անել, ինքը այնքան լավ բացատրել է, պարկուճ փոխում էր, որի՞նչ աներ»:

Քնար Մանուկյան




Լրահոս