Կամո Հովհաննիսյանը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Հայաստանի հավաքականի առաձիկա խաղերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը Ղազախստանի առաջնության 27-րդ տուրի «Ժետիսու» -«Աստանա» խաղի մեկնարկում վնասվածք է ստացել և վաղաժամ լքել խաղադաշտը։ Հայաստանի ազգային հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանը խոսել է Կամո Հովհաննիսյանի վնասվածքի մասին եւ նշել, որ ֆուտբոլիստը ամենայն հավանականությամբ բաց կթողնի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումները:

«Կամո Հովհաննիսյանն իր թիմի վերջին հանդիպման ընթացքում խաղային դրվագում մկանային վնասվածք ստացավ։ Հետագա բուժզննումները ցույց տվեցին, որ Կամոն մկանային պատռվածք է ստացել, որի ապաքինման համար կպահանջվի 3 շաբաթ։

Նա վաղը ժամանելու է Հայաստան, այստեղ կենթարկվի կրկնակի հետազոտության, որից հետո արդեն ամեն ինչ ավելի պարզ կլինի։ Ամենայն հավանականությամբ, նա բաց կթողնի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա երկու հանդիպումները»,- Ստեփանյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս