Ռուսաստանը 20 մլն դոլար կհատկացնի Հայաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի կառավարության կողմից առաջիկայում մարդասիրական ծրագրերի իրագործման համար Հայաստանին մոտ 20 միլիոն դոլար անհատույց հատկացնելու մասին որոշում կընդունվի։ Այս մասին տեղեկացնում է Հայսատանում ՌԴ դեսպանատունը:

Դեսպանատան ֆեյսբուքյան էջում հայտնում են. «ՄԱԿ Համաշխարհային պարենային ծրագրի հիմնադրամի միջոցով կայուն դպրոցական սննդի համակարգ ստեղծելու համար մինչեւ 18 մլն դոլար կհատկացվի։ Այս նախաձեռնության շրջանակում 2016-2019թթ. ընթացքում հատկացվել է ավելի քան 20 մլն դոլար։

Եվս մոտ 2,8 միլիոն դոլար կտրամադրվի ՄԱԿ Զարգացման ծրագրին` ուղղված Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի սահմանամերձ մարզերում ներառական տնտեսական զարգացման աջակցությանը։




Լրահոս