ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդունել է Ուզբեկստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուզբեկստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի պատվիրակությունը այցելել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխամասային գրասենյակ: Աշխատանքային այցով Հայաստան էին ժամանել Ուզբեկստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և
առևտրային բանկերի 20 ներկայացուցիչներ, որոնք հանդիպեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկերներին և փոխանակվեցին աշխատանքային փորձով:

Պատվիրակությունը ծանոթացավ ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատանքային գործընթացներին և կառուցվածքին, այցելեցին Գլխամասային գրասենյակի տարբեր ստորաբաժանումներ, ինչպես նաև Բանկի մասնաճյուղեր և ծանոթացան Կոնտակտային կենտրոնի աշխատանքներին: Հանդիպումների ընթացքում` կազմակերպված ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ, Հայաստանի և
Ուզբեկստանի գործընկերները կիսվեցին գաղափարներով, գիտելիքներով և երկու երկրների բանկային շուկաների առանձնահատկություններով:

Մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել ՀՀ Կենտրոնական Բանկի կայք www.cba.am:




Լրահոս