«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թվականի հունվարի 1-ից կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ավտոբուսներով ուղեւորափոխադրումների կազմակերպման գործունեությունը արտոնագրային հարկի համակարգից կտեղափոխվի պետական տուրքի համակարգ: Այսինքն` ավտոբուսներով, օրենքով սահմանված կարգով, ուղեւորների կանոնավոր փոխադրումներ իրականացնելիս ավտոբուսի անսարքության դեպքում արտոնագիր ստացած կազմակերպությունը այդ ամսվա ընթացքում կարող է այն փոխարինել նստատեղերի նույն կամ պակաս քանակ ունեցող ավտոբուսով, իհարկե, եթե նախապես այդ մասին կտեղեկացնի հարկային մարմնին ՀՀ կառավարության սահմանած կարգով, որը ներկայումս սահմանված չէ:
Առաջիկայում կսահմանվի ավտոբուսներով, օրենքով սահմանված կարգով, ուղեւորների կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնողների կողմից անսարք ավտոբուսների փոխարինման վերաբերյալ հարկային մարմին տեղեկատվություն ներկայացնելու կարգը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։