Երկու ավտոմեքենա, հողամաս, բնակարան. որքան ունեցվածք ունի «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի նորանշանակ պետը․ «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում էՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետ Մուրադ Դավթյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ ՔԿՀ-ի պետը հայտարարագրել է բնակարան և հողամաս:

Բացի նշվածներից, հայտարարագրել է նաև «TOYOTA LAND CRUISER 200 4.0» և «TOYOTA COROLLA 1.6» մակնիշի ավտոմեքենաներ:

Մուրադ Դավթյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 30 000 000 ՀՀ դրամ և 20 000 ԱՄՆ դոլար:

Հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 2 517 455 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Մ. Դավթյանը ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել 2019թ. օգոստոսին:

Մինչ այս՝ 2016-2019թթ., զբաղեցրել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդականի պաշտոնը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս