ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմությունն ու իշխանությունը 50 ֆեյք «աշխատեցնելու» դեպքում 1000 դոլար կվճարեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` առաջիկայում լուրջ ֆեյքային պայքար է սկսվելու իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ: Բանն այն է, որ առաջիկայում լուրջ զարգացումներ են լինելու թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ դատական համակարգերում, ինչի համար էլ երկու կողմերը որոշել են գործի անցել օնլայն տիրույթում:

Կարծես թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալվել էր իր այն հայտարարությունն անելիս, թե հեղափոխությունից հետո Հայաստանում 50 հազար աշխատատեղ է ստեղծվել: Պարզվում է` հայաստանյան սեւ շուկայում աշխատատեղերի ավելացում եւսլինելու է: Ըստ մեր տեղեկությունների` ընդդիմությունն ու իշխանությունը պատրաստ են 50 ֆեյք «աշխատեցնելու» դեպքում ամիսը վճարել 1000 ԱՄՆ դոլար, այսինքն` մեկ անձը կարող է այդքան ֆեյք ունենալ ուվարձատրվել:

Բայց, ըստ մեր տեղեկությունների, երկու կողմն էլ փնտրումեն այնպիսի ֆեյք-անձանց, ովքեր կկարողանան շատ օրերատիվ արձագանքել տեղիունեցող իրադարձություններին, կտիրապետեն ողջ տեղեկատվությանը, ակտիվ կլինեն օրվա ընթացքում, եւ որ ամենակարեւորն է,նաեւ կիրթքոմմենթներկգրեն տարբեր ինֆորմացիաների վերաբերյալ, իսկ անհրաժեշտության դեպքում հանդես կգան հայհոյախառն արտահայտություններով:

Սա նշանակում է, որ ներկայիս իշխանություններն ու ընդդիմությունը սկսել են որդեգրել նախորդների վարած քաղաքականությունը, քանի որ գաղտնիք չէ, որ նախորդ իշխանություներն ունեինիրենց ֆեյսբուքյան ֆեյք էջերը, իսկ տարբեր պաշտոնյաներ` իրենց էջերը: Ու, կարելի է ասել, առաջին հորիզոնականում Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն էր, քանի որ նրա մասին ցանկացած տեղեկատվության հրապարակում կատաղի հարձակման էր ենթարկվում: Թե ինչի են հասնելու երկու բեւեռներըիրենց այս ձեռնարկում, կերեւա առաջիկայում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս