Գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշները մտահոգիչ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 7 տոկոս է կազմել: Հատկանշական է փաստը, որ 9.5 տոկոսով աճել է արդյունաբերության արտադրանքը: Այս տարվա 8 ամիսներին 4.4 տոկոսով աճել են շինարարության ծավալները, իսկ առեւտրի շրջանառությունը` 9 տոկոսով: Նկատենք, որ իշխանությունները փոխել են գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ հաշվետվության ներկայացման ժամկետները, եւ հիմա այդ ցուցանիշները հաշվարկվում ու հրապարակվում են եռամսյակը մեկ:

Սրա պատճառն այն է, որ այսպես փորձելու են ներկայացնել իրականությանը հնարավորինս մոտ ցուցանիշներ:

Իսկ առաջին կիսամյակում գյուղատնտեսության ոլորտում անկումը կազմել է 7.4 տոկոս: Բայց, անկախ ամեն ինչից, գյուղատնտեսության ոլորտում շարունակվում է անկումը, ճիշտ է, ոչ այնքան մեծ տեմպերով, սակայն ցուցանիշները, միեւնույնն է, մտահոգիչ են: Մեկ փաստ եւս. ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա հունվար-օգոստոս ամիսների արդյունքներով Հայաստանում էլեկտրական էներգիայի արտադրությունը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 3.5 տոկոսով:

Իսկ, ահա, արտաքին առեւտրաշրջանառության ծավալներն աճել են 2 տոկոսով. արտահանման աճը կազմել է 4.6, իսկ ներմուծմանը`0.7 տոկոս:




Լրահոս