Միհրան Պողոսյանի քրեական գործի հետքերով. որտեղ է թաղված շան գլուխը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականի հունվարի 24-ին Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, արդարադատության գեներալ, Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր Միհրան Պողոսյանի` Պանամայում գրանցված օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի վարույթը վերսկսեց, սակայն բանը բանից անցել էր: Երեք ամիս անց` ապրիլի 15-ին, Միհրան Պողոսյանին մեղադրանք առաջադրվեց եւ նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում: Շուտով կլրանա մեկ տարի, եւ ՀՀ իրավապահ համակարգը Միհրան Պողոսյանին չի կարողանում բերել Ռուսաստանից: Ինչո՞ւ Հայաստանի իրավապահ մարմիները 2017 թվականին նրան պատասխանատվության չկանչեցին, ի՞նչ ճակատագիր ունեցավ Հայաստանի իրավապահների` Շվեցարիային ուղարկած նամակը: Ի՞նչ է, ի վերջո, պատասխանել Շվեյցարիան ՀՀ իրավապահներին. ահա այստեղ էլ թաղված է շան գլուխը:

Չեն տալիս

Երբ իրավապահները վերաբացեցին Միհրան Պողոսյանի գործը, պարզվեց, որնա Հայաստանում չէ եւ Ռուսաստանից ապաստան է խնդրել: Գործը հասավ «դիվան բաշուն»,ՀՀ գլխավոր դատախազությունն իրար խառնվեց եւ Ռուսաստանին դիմում ներկայացրեց` արտահանձնելու Միհրան Պողոսյանին, սակայն միջնորդությունը ռուսակա կողմըմերժեց, Միհրան Պողոսյանին չհանձնեցին:
ՀՀ գլխավոր դատախազությունը ՌԴ գլխավոր դատախազությանն առաջարկեց տրամադրել հստակ տեղեկատվություն`Մ. Պողոսյանի հանձնումը մերժելու պատճառների վերաբերյալ:
Ումինչ Գլխավոր դատախազությունը սպասում է ՌԴ պատասխանին, չմոռանանք կարեւորի մասին` ինչու այսօր այս պատկերն ունեցանք:

Ի՞նչ եղավ 2016 թվականին

Դեռեւս 2016 թվականին «Հետք»-ը իր` ««Պանաման նվաճած հայ գեներալը». Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները եւ հաշիվները շվեյցարական բանկերում» հրապարակման մեջ բացահայտել էր այդ ժամանակ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի ընկերությունները Պանամայի օֆշորային գոտում: Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի` ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր էր Պանամայում գրանցված երեք ընկերությունների`«Սիգթեմ Ռեալ Իսթեյթս Ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն Թրեյդինգ Ինքորփորեյթինգ» (Hopkinten Trading Incorporated), «ԲանջիոԻնվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.):

Հրապարակումից հետո` 2016թ.ապրիլի 18-ին, Պողոսյանը հրաժարական տվեց ԴԱՀԿ պետի պաշտոնից: 2016թ.-ի մայիսին ՀՔԾ-ն հարուցել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով), իսկ 2017 թվականի հունվարի 23-ին ՀՔԾ-ն որոշում կայացրեց Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Ասել է թե` դեռեւս 2017 թվականին հանցակազմ չկար Միհրան Պողոսյանի արարքում, բայց հեղափոխությունից հետո իրավիճակ փոխվեց:
Դատախազն ու նոր հանգամանքները 2019 թվականի ապրիլի 17-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնել էր, որ նախկին իշխանությունների օրոք դատախազության վրա ճնշումներչեն եղել:Հարցին, թեայդդեպքումինչու 2017 թվականի ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվեց եւ վերաբացվեց միայն հեղափոխությունից հետո, գլխավոր դատախազը պատասխանել էր.

«Շատ լավ, հիմա նաեւ դա պարզաբանեմ. բազում առիթներ եմ ունեցել ասելու` քրեական գործով այս կամ այն որոշում կայացնելու հիմքերը դրանք գործում առկա փաստական տվյալներն են: Նույն Միհրան Պողոսյանի վերաբերյալ, երբ քրեական գործի վարույթը կարճվել է, վերջերս հրապարակվեց նրա նոր մեղադրանքի շրջանակը. եթե նկատեցիք, մենք այնտեղ նաեւ ունեինք դրվագներ հանցագործության, որոնք նախկին հարուցված քրեական գործի շրջանակներում չէին եղել: Այսինքն`ի՞նչ տեղի ունեցավ. ունեցանք նոր հանգամանքներ, նոր տեղեկություններ, դրանցով հարուցվեց նոր քրեական գործ, եւ այդ քրեական գործի քննության ընթացքում ձեռք բերվեցին նոր ի հայտ եկած հանգամանքներ, որոնք առիթ հանդիսացան, որպեսզի ես դրանց հիման վրա վերացնեմ նախկինում կայացրած որոշումը»:

Շվեցարիայի «չարաբաստիկ» նամակը

Նկատենք, որգլխավոր դատախազի այս հայտարարությունը, թե գործովնոր հանգամանք է ի հայտ եկել, իրավապահ համակարգում խառնաշփոթէ ստեղծել, քանի որ իրավապահ համակարգից մեզ հասած տեղեկություներով` իրականում շան գլուխնայլ տեղ է թաքնված: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն`իրավապահները Շվեցարիա նամակ են ուղարկել` խնդրելով տրամադրել Միհրան Պողոսյանի մասին տվյալները:Շվեյցարացիները պատասխանում գրել են` եթե Միհրան Պողոսյանի վերաբերյալ Հայաստանում քրեական գործէ քննվում` փողերի լվացման մասով, ապա ուղարկեք քրեական գործը եւ մենք Ձեզ կտրամադրենք բոլոր տվյալները:
Սակայն Քննիչը որոշման մեջ ամբողջությամբ խեղաթյուրել է Շվեյցարիայից ստացած պատասխանը:

Մասնավորապես, նշել է.«Օֆշորային գոտում գրանցված ընկերություններիկողմից շվեյցարական բանկում հաշիվներ ունենալու եւ դրանք Միհրան Պողոսյանի կողմից կառավարելու հանգամանքը պարզելու, ինչպես նաեւ այդ ընկերությունների գործունեության վերաբերյալ քրեական գործի համար նշանակություն ունեցողտեղեկություններ ստանալու նպատակով կազմվել են իրավական օգնություն հայցելու մասին միջնորդություններ եւ ուղարկվել Շվեյցարիայի Համադաշնության եւ Պանամայի Հանրապետության իրավասու մարմիններին, սակայն ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Մ. Պողոսյանի կողմից այդ ընկերությունների գործունեությանն ապօրինի միջամտելու, դրանց հետ առնչություն ունենալու հանգամանքը հիմնավորող տվյալներ ձեռքչեն բերվել»:

Ստացվում է` գործը քննող քննիչը, դատախազը չեն հստակեցրել իրենց պահանջները եւկրկիննամակ չեն ուղարկել Շվեցարիա, այլ խեղաթյուրել են ստացված պատասխանն ուըստիրենց հայեցողության շարադրել դրա բովանդակությունը, ինչից ակնհայտ է դառնում, որ ի սկզբանե իրավապահ համակարգը գործը կարճելու եւ պատշաճ քննություն չիրականացնելու հրահանգ է ունեցել կամ շահագրգռվածություն:
Ու այստեղ հարց էառաջանում. արդյոք ՀՀ գլխավոր դատախազն այդ մասին տեղյակ չի՞ եղել,որ հայտարարում է, թե նոր հանագամանքներ են ի հայտ եկել, թե կրկին գործունենք իրավիճակային արդարադատության հետ: Կալանավորում են`ըստ նպատակահարամարությա՞ն…

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից պարզաբանել են հետևյալը.

Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախկինում քննված քրեական գործով 2017թ. հունվարի 23-ին որոշում է կայացվել գործով վարույթը կարճելու մասին: Որոշման մեջ քննիչի կողմից նշվել է, որ քրեական գործի շրջանակներում Շվեյցարիայի Համադաշնություն ուղարկվել է քննչական պահանջ, սակայն ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Մ.Պողոսյանի կողմից օֆշորային գոտում գրանցված ընկերությունների գործունեությանն ապօրինի միջամտելու, դրանց հետ առնչություն ունենալու հանգամանքը հիմնավորող տվյալներ ձեռք չեն բերվել: Նման եզրահանգում է կատարվել՝ նկատի ունենալով, որ Շվեյցարիայի Համադաշնության դաշնային գրասենյակից ստացվել է գրություն այն մասին, որ դժբախտաբար իրենք չեն կարող
բավարարել մեր խնդրանքը և թույլատրել գրասենյակին դատական հետաքննություն կատարել նշված գործի վերաբերյալ, քանի որ չկան բավարար պայմաններ քրեական գործով իրավական օգնություն ցույց տալու համար, որոնք անհրաժեշտ են Շվեյցարիայում:

Կայացված որոշման մեջ Շվեյցարիայից ստացած պատասխանը քննիչը որևէ կերպ չի խեղաթյուրել, այնպես որ այդ առնչությամբ Ժողովուրդ օրաթերթում հրապարակվածն իրականությանը չի համապատասխանում: Ավելին, հրապարակման մեջ նշված տեղեկությունը, թե ՀՔԾ-ում Միհրան Պողոսյանի վերաբերյալ նշված ժամանակահատվածում փողերի լվացման դեպքով քրեական գործ է հարուցված եղել, նույնպես ապատեղեկատվություն է:

Մ. Պողոսյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու /փողերի լվացում/ վերաբերյալ բավարար ապացույցների համակցություն ձեռք է բերվել միայն 2019թ. հունվարի 17-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից` նոր երևան եկած հանգամանքների ի հայտ գալու հիմքով վերոհիշյալ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելուց հետո կատարված նախաքննության ընթացքում: Հիշյալ քրեական գործով, ինչպես արդեն տեղեկացվել է, Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Միաժամանակ լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ չստուգված տեղեկատվություն տարածելուց:

Քնար Մանուկյան




Լրահոս