ՀՖՖ-ն շարունակում է ֆուտբոլային խաղադաշտերի կառուցման լայնածավալ գործընթացը: ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը տեղեկացնում է, որ խաղադաշտեր են բացվել նաեւ Վայոց Ձորի մարզում. «Ուրախ լուր. Վայոց Ձորի մարզի Ելփին, Արենի ու Խաչիկ համայնքներում բացվեցին ֆուտբոլի դաշտեր։
ՀֆՖ֊ի կողմից կառուցվող այս դաշտերը թերևս անկախությունից հետո մարզերում իրականցված ամենախոշոր ծրագրերից է։ Բացումն արեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։ Միայն տեսնել է պետք այս մարդկանց ուրախությունը, երեխեքի հրճվանքը»,- գրել է Եգանյանը իր պաշտոնական էջում: