Վրաստանի խորհրդարանի կին պատգամավորն ապտակել է տղամարդ խորհրդարանականին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նիստը քաոսի է վերածվել, երբ կին պատգամավորը ֆիզիկական բռնություն է գործադրել տղամարդ խորհրդարանականի նկատմամբ:

Ընդդիմադիր Էկա Բեսելիան հարվածել է իշխող ուժից Վանո Զարդիաշվիլիի դեմքին, երբ վերջինս Բեսելիայի կարծիքով վիրավորական մեկնաբանություն է արել: Պատգամավորները նախ սուր վեճի են բռնվել Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների հարցի շուրջ, ինչին հաջորդել է ապտակը:

«Ես չեմ պատրաստվում որևէ մեկից ներողություն խնդրել, յուրաքանչյուր սադրանքի կտրվի պատասխան», – միջադեպից հետո հայտարարել է կին խորհրդարանականը:




Լրահոս