ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարդենիսի հիվանդանոցը՝ նորոգման ճանապարհին. պատգամավորը բարձրաձայնում է խնդիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը դեռեւս 8 ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ԱԺ-ում հետաքրքրվեց Վարդենիսի հիվանդանոցի ճակատագրի մասին՝ հայտնելով Կառավարության ղեկավարին վարդենիսցիների այն դժգոհության մասին, որն առկա է. մարդիկ չեն ցանկանում միասնական հիվանդանոց ունենալ զինհոսպիտալի հետ:

Սակայն այս տարվա մարտի 4-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ղարաբաղ այցելելիս մտել էր Վարդենիսի հիվանդանոց եւ հայտարարել, որ միավորումն էֆեկտիվ է ու պետք է լինի:

Բուժհիմնարկի աշխատողների մտահոգությունները հետեւյալն են. միավորման արդունքում դիմելիությունը կնվազի, իրենք գործազուրկ կդառնան կամ միավորումից ամիսներ հետո կդառնան գործազուրկ կրճատման հետեւանքով, դժգոհեցին, որ իրենք` քաղաքացիական մասի աշխատակիցները, ստիպված են լինելու զինվորական կարգապահությամբ ու խստությամբ աշխատել, ինչը անցանկալի է եւ այլն:

Սակայն փոխնախարար Բալայանը հայտարարեց, որ իրենց մոտ ցուցակ կա, թե անկախ տարիքից, զբաղեցրած պաշտոնից` յուրաքանչյուր աշխատող ինչ հաստիքի է նշանակվելու. «94 հոգի անձնակազմ ունեք, բոլորի հետ կապված մենք գիտենք` ով ինչ պաշտոնի է նշանակվելու»:

Մանրամասները՝ տեսանյութում

 




Լրահոս