Երևանում տաքսու վարորդը զենք է պահել ուղևորուհու վրա, ոտքով հարվածել վերջինիս ոտքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 25-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին մի քաղաքացուհուց ահազանգ է ստացվել, որ Օպերայի շրջադարձի մոտ տաքսի ծառայության վարորդը զենք է պահել իր վրա: Այնուհետև քաղաքացուհին մոտեցել է Թումանյան փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողներին և հայտնել, որ «ԲՄՎ»-ի վարորդը զենք է պահել իր վրա:

Ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուհին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Մոսկովյան փողոցում հիշյալ վարորդը, վիճաբանության ժամանակ, զենքով սպառնացել է իրեն և ոտքով հարվածել իր ոտքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Ժամը 23.10-ին բաժին է ներկայացել Երևանի 28-ամյա մի բնակիչ և ներկայացրել «Կոլտ» 9 մմ տ/մ գազային ատրճանակ: Նշանակվել է ԴԲՓ և փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս