
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է ամերիկահայ բարերար Վարդան Նազերյանին:
Քննարկվել են Արցախում մի շարք նախագծերի հետ կապված հարցեր:
Նախագահն Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը գործուն մասնակցություն ունենալու համար Վարդան Նազերյանին պարգեւատրել է «Երախտագիտություն» մեդալով՝ հույս հայտնելով, որ նա նույն եռանդով կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը: