
Արցախում և Հայաստանում մեծածավալ զորավարժություններ են:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կհետևի ՀՀ-ում օրերս սկսված զորահավաքի և զորավարժությունների ընթացքին: Քիչ առաջ նա ուղղաթիռով ժամանեց Սյունիք՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն առաջարկեց մեկնել վրանային ավանի վայրը և ծանոթանալ անձնակազմի հետ: