Հանրահավաքները, երթերը եթե օրենքով սահմանված կարգով թույլատրվում է, ապա ես խնդիր չեմ տեսնում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը:
«Յուրաքանչյուր անձ իր լիազորության շրջանակներում կարող է ցանկացած բողոքի ակցիա իրականացնել, դա կլինի «Սասնա Ծռերը», թե այլ կուսակցութուն կամ կազմակերպություն: Մարդիկ իրենց կարծիքն են բարձրաձայնում, կապ չունի` իրենք մեր ծրագրին կողմ են, թե դեմ»,-հավելեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ հոկտեմբերից Երևանում հանրահավաքներ և երթեր են նախատեսված: Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ «Սասնա Ծռերի» անդամ, Շուշիի գումարտակի ազատամարտիկ Արմեն Լուսինյանը իրազեկում է ներկայացրել հոկտեմբերի 1-ից մինչ 19-ն Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու համար:
Հանրահավաքից հետո նախատեսվում է նաև երթ՝ Ազատության հրապարակ – Մաշտոցի պողոտա – Կորյունի փողոց – Նալբանդյան փողոց – Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա – Ազատության հրապարակ երթուղով:
Լիդա Եղիազարյան