ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծաղկաձորի ճոպանուղու տնօրենն ու ապօրինի ռազմամթերքը. մանրամասներ քրեական գործից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր` ավարտվել է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Աբովյան քաղաքի 38-ամյա բնակչին: Մասնավորապես, նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել Աբովյանի բնակչի կողմից ապօրինի զենք պահելու վերաբերյալ:

Վերջինիս կողմից շահագործվող ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն հանդիսացող ատրճանակը` 8 հատ փամփուշտներով: Իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Աբովյան քաղաքի բնակիչը` ծնված 1981թ., ապօրինի կերպով ձեռք է բերել եւ իր կողմից շահագործվող «BMW X5» մակնիշի ավտոմեքենայում ապօրինի կերպով պահել եւ փոխադրել է սարքին վիճակում գտնվող, կրակելու համար պիտանի ակոսափող հրազեն հանդիսացող գործարանային արտադրության «Մակարով» տեսակի ատրճանակ` ռազմամթերք հանդիսացող, կրակելու համար պիտանի 8 հատ փամփուշտներով:

38-ամյա բնակչին մեղադրանք էր առաջադրվել, եւ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նկատենք, որ 38-ամյա բնակիչը, ոչ ավել, ոչ պակաս, Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու տնօրեն Աշոտ Կարապետյանն է:




Լրահոս