93 տարեկանում կյանքից հեռացել է նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, արվեստաբան Վան Խաչատուրը։
Վան Խաչատուրը (Վանիկ Հակոբի Խաչատրյան) ժամանակակից հայ մոնումենտալ գեղանկարչության հիմնադիրն է։ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հեղինակը: Ծնվել է 1926 թվականին, Բաքվում: Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում: 1984 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է:
1991 թվականին իր ստեղծագործական ժառանգությունը՝ ավելի քան երկու հազար աշխատանք (կտավներ, քանդակներ, ճարտարապետական նախագծեր, տարածական նկարչություն, գրաֆիկական գործեր), Վան Խաչատուրը նվիրաբերել է Հայաստանին։ Հեղինակն է Մատենադարանի խճանկարի և որմնանկարների:
Ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում Վան Խաչատուրն իր առջև դրել է բազմաթիվ գեղարվեստական խնդիրներ, այդ թվում՝ հայկական ժամանակակից գեղանկարչության և ճարտարապետության սինթեզի նորովի լուծման խնդիրը: