Այսօր` սեպտեմբերի 28-ին, Իսպանիայի Բենիդորմ քաղաքում կկայանա խառը մենամարտերի Mix Fight 43 մրցաշարը, որտեղ Հայաստանը նույնպես ունի ներկայացուցիչ:
Մրցաշարի տարբեր հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Mix Fight մրցաշարերի կազմակերպիչ Վարդան Մնացականյանի հետ, ով մեզ հետ զրույցում անդրադարձել է ե՛ւ այսօրվա մրցաշարին, ե՛ւ առաջիկայում Հայաստանում կայանալիք մրցաշարին: Պարոն Մնացականյանը նաեւ խոսեց իր մենամարտի, Mix Fight-ի մասսայականության, ինչպես նաեւ նոր մարզաձեւեր մրցաշարում ներառելու մասին:
-Այս մրցաշարում Հայաստանը ունենալո՞ւ է ներկայացուցիչ: Եթե այո, ապա ի՞նչ շանսեր ունի եւ ո՞ւմհետ է մենամարտելու, որքա՞ն բարդ պայքար է սպավում:
-Mix Fight 43 մրցաշարը տեղի կունենա այսօր` սեպտեմբերի 28-ին, Իսպանիայի Բենիդորմ քաղաքում:
Այո, Հայաստանը ունի ներկայացուցիչ` ի դեմս Վահե Սահակյանի: Նա արդեն մի քանի օր է, ինչ Իսպանիայում է իր երկու մարզիչների հետ: Նրա հակառակորդը Մարոկկոյի ներկայացուցիչ Այուբ Սեգիրին է:
Չեմ կարող ասել, թե ով է ֆավորիտ կամ ով կհասնի հաջողության, բայց մեր մարզիկի մրցակիցը ավելի շատ փորձունի պրոֆեսիոնալ ռինգում: Վահեն էլ իրհերթինշատ խելացի է մենամարտում. ես տեսել եմ նրա մենամարտը Mix Fight 42-ում, որտեղ նա հաղթանակ տարավ ճիշտ աշխատանքի շնորհիվ:
-Ինչպիսի՞ մասսայականություն է վայելում մրցաշարը Իսպանիայում: Արդյոք իսպանաբնակ հայերը նույնպե՞ս հետեւում են մրցաշարին:
-Մենք աշխատում ենք շատ ակտիվ եւ առանց ջանք խնայելու: Մինչեւ դեկտեմբերի վերջունենք երեք մրցաշար, որոնցից մեկը` Հայաստանում, իսկմյուս երկուսը՝ Իսպանիայում: Մրցաշարը մեծ մասսայանակնություն է վայելում Իսպանիայում, եւ մենամարտերին հետեւում են ե՛ւ իսպանացիները, ե՛ւ իսպանաբնակ հայերը:
– Բացի MMA -ից եւ Քիքբոքսից ի՞նչ նոր մարզաձեւեր կարող են ներառվել Mix Fight-ում: Այդպիսի՞ պլաններ կան:
-Mix Fight 43 մրցաշարին ավելացրել ենք բռնցքամարտի մենամարտեր, կլինի MMA,K1 եւ Քիքբոքսինգ: Այս մրցաշարը շատ կարեւոր է, քանի որհենց սրա շնորհիվ կկարողանանք ընտրել Mix Fight 45-ի մասնակիցներին: Դա նույնպես կկայանա Իսպանիայում, իսկ Mix Fight 44-ը տեղի կունենա Հայաստանում:
-1-2 հարց էլ Հայաստանում կայանալիք Mix Fight 44-ից: Դուք մենամարտելու եք հայկական հողի վրա. իհարկե, դեռ շատ ժամանակ կա, բայց ի՞նչ զգացողություններ ունեք սպասվելիք մենամարտից առաջ:
-Ես շատ էի ցանկանում մենամարել հայրենի հողի վրա եւ այդպես ավարտել կարիերաս, սակայն կազմակերպչական գործերըթույլչեն տալիս ամբողջությամբ կենտրոնանալ մենամարտի վրա: Աշխատանքները շատ – շատ են, եւ դա եղավ պատճառը, որ մենամարտս հետաձգեմ:
Որոշում է կայացվել, որ ռինգ դուրս գամ կա՛մ մարտ ամսին, կա՛մ ապրիլ, որպեսզի կարողանամ ամբողջությամբ պատրաստվել եւ տրամադրվել, ամեն դեպքում, 3 տարի չեմ մենամարտել, եւ այդ առումով շատ բարդ է:
-Որպես հյուր` ո՞վ կամ ովքե՞ր են ներկա լինելու Mix Fight 44-ին: Եթե հնարավոր է, կարո՞ղ եք անուններ նշել:
-Այդ մասին դեռեւս ասել ոչինչ չեմ կարող: Հստակ պարզ չէ. եթե լինեն նորություններ, անպայման կտեղեկացնեմ:
Զրուցեց Էդմոն Մարտիրոսյանը